28 հունիսի 2012 - 21:10 AMT
Դևիդ Բեքհեմը չի ընդգրկվել Մեծ Բրիտանիայի Օլիմպիական հավաքականի վերջնական կազմի մեջ

Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Ստյուարտ Փիրսը վերջնական հայտի մեջ չի ընդգրկել կիսապաշտպան Դևիդ Բեքհեմին:

Բեքհեմը հայտնվել էր 35 ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակում, ովքեր հավակնում էին մասնակցել խաղերին: Օլիմպիական ֆուտբոլի առաջնությանը մասնակցում են երիտասարդական հավաքականներ, որոնք իրավունք ունեն կազմի մեջ ներառել 23 տարեկանից բարձր երեք մարզիկների:

Ազգային հավաքականի կազմում Բեքհեմի հաշվին կա 115 խաղ, որոնցում նա 17 գոլ է իրացրել, հաղորդում է Lenta.ru-ն: