28 հունիսի 2012 - 21:40 AMT
Հարավային Կորեան ու Ճապոնիան 67-ամյա ընդմիջումից հետո կհամագործակցեն ռազմական ոլորտում

Հարավային Կորեան ու Ճապոնիան մոտ ժամանակներս ռազմական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն, որը կդառնա առաջինը վերջին 67 տարվա ընթացքում, հաղորդում է Lenta.ru-ն:

1945թ. Կորեան դադարեց ճապոնական գաղութ լինել, և այդ ժամանակից ի վեր երկրները ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցություն չեն ծավալել:

Համաձայնագրի շրջանակում Հարավային Կորեան և Ճապոնիան կփոխանակվեն հետախուզական տեղեկատվությամբ: Նման որոշումը կողմերն ընդունել են 2012թ. ապրիլի սկզբին ԿԺԴՀ կողմից ձեռնարկված բալիստիկ հրթիռի գործարկման անհաջող փորձից հետո:

Տեղեկատվության փոխանակությունը վերաբերելու է առավելապես Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերի մասին տեղեկություններին: Համաձայնագրի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: