28 հունիսի 2012 - 22:16 AMT
Շաբաթ օրը ժամանակը մոլորակի վրա «կդանդաղի» մեկ վայրկյանով

Հունիսի վերջին րոպեն հակառակ սովորության բաղկացած կլինի 61 վայրկյանից, հինգշաբթի օրը հաղորդել է Daily Telegraph բրիտանական թերթը:

Գիտնականները Երկրի ժամանակային ընթացքի մեջ միջամտության անհրաժեշտությունը բացատրում են նրանով, որ «նահանջ» վայրկյանի օգնությամբ պետք է հարմարվել մոլորակի պտտման տեմպին:

Դա կլինի ժամանակի հաշվարկին պատմության մեջ 25 -րդ նման միջամտությունը, հաղորդում է Ինտերֆաքսը: