28 հունիսի 2012 - 22:15 AMT
Յուլիա Տիմոշենկոն հրաժարվել է դատաբժշկական փորձաքննություն անցնել

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հրաժարվել է դատաբժշկական փորձաքննություն անցնել: Այդ մասին հաղորդել է Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն:

«Նրա մոտ եկել էին մարդիկ, ովքեր ներկայացան որպես դատաբժշկական փորձագետներ, սակայն Տիմոշենկոն հրաժարվեց ընդունել նրանց»,- պարզաբանել է նա, հաղորդում է Vesti.ru-ն:

Ավելի վաղ` հունիսի 25-ին, մեղադրական կողմը դատարանում հայցել էր դատաբժշկական փորձաքննություն անցկացնել ուկրաինյան ընդդիմության առաջնորդի համար: Այդ հայցը բավարարվել էր` կապված նախկին վարչապետի պարբերաբար դատարան չներկայանալու հետ առողջական վիճակի պատճառով: