11 հոկտեմբերի 2004 - 18:41 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ԻՆՖՈՏԵԿ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Նոյեմբերի 4-6-ը Երեւանում տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրանքի «Ինֆոտեկ» 4-րդ միջազգային ցուցահանդեսը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են «Էքսպոմեդիա» ցուցադրական կենտրոնում, «Ինֆոտեկը» տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձություններից է: Ցուցահանդեսի հիմնական նպատակը ՏՏ շուկայի զարգացման առկա վիճակի ու միտումների վերլուծությունն է, ինչպես նաեւ ծանոթացումը հեռանկարային մշակումներին եւ տարբեր ոլորտներում դրանց կիրառման հնարավորությանը: