29 հունիսի 2012 - 16:49 AMT
Եվրոյի գոտում կստեղծվի բանկերի վերահսկողության միասնական համակարգ

Բրյուսելում գագաթաժողովի հավաքված եվրոպական երկրների ղեկավարները պայմանավորվել են Եվրոպական կենտրոնական բանկի հիման վրա բանկերի հսկողության միասնական համակարգ ստեղծել, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի կապիտալիզացնել անմիջապես եվրոպական հակաճգնաժամային հիմնադրամներից:

Ըստ «Ինտերֆաքսի», ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել է, որ դա թույլ կտա դուրս գալ այն արատավոր շրջանակից բանկերի ու կառավարությունների միջև, երբ մեկի խնդիրները խորացնում են մյուսի խնդիրները:

Այս հաղորդագրությունից հետո եվրոյի փոխարժեքն աճեց՝ հասնելով 1,26 մեկ դոլարի դիմաց, հայտնում է MarketWatch-ը: