29 հունիսի 2012 - 16:21 AMT
ՌԴ և ԱՄՆ ԱԳ նախարարները կքննարկեն սիրիական ճգնաժամն ու ռուսական զենքի մատակարարումը Դամասկոսին

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում տեղի կունենա նրա հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ակնկալվում է, որ բանակցությունների հիմնական թեման կլինի ճգնաժամը Սիրիայում: ՌԴ և ԱՄՆ ԱԳ նախարարները կքննարկեն սիրիական ճգնաժամն ու ռուսական զենքի մատակարարումը Դամասկոսին: Քլինթոնի այցը Ռուսաստան սկսվել է նախօրեին: