12 հոկտեմբերի 2004 - 00:07 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՑ ՀԵՏ ԱՄՆ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՏՈՒԿ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգում Է ընդգրկվել մի փաստաթուղթ, որը նախատեսում Է առեւտրի հատուկ հարաբերություններ հաստատել մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի հետ: Այդ մասին այսօր հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը: Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի կարծիքով, այդ քայլը մեծ օգուտ կբերի Հայաստանին, որը շարունակում Է մնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի շրջափակման մեջ: Նա հույս է հայտնել, որ «Մշտական բնականոն հարաբերություններ» անվանումը կրող օրինագիծը անպայման կդառնա օրենք: Նշենք, որ արդեն 30 տարի Է, ինչ գործում Է օրենք, ըստ որի, որեւէ երկրի հետ ցածր սակագներով առեւտուրը շարունակելու համար պահանջվում Է, որ ԱՄՆ-ի նախագահը ժամանակ առ ժամանակ վերահաստատի այն: Օրինագիծը նախատեսում Է այդ օրենքի դադարեցում, այսինքն, նախագահը այլեւս չի միջամտելու այդ հարցում: Նշենք, որ այդ ցանկում Հայաստանի ընդգրկման գործում մեծ է պալատի հանձնաժողովներից մեկի նախագահ Բիլ Թոմասի, սենատորներ Ջո Նոլենբերգի եւ Ֆրենկ Փալոնի ավանդը: