29 հունիսի 2012 - 17:06 AMT
Ակնկալվում է, որ Եվրո-2012-ի եզրափակչին ուղիղ եթերում կհետևեն 150 մլն հեռուստադիտողներ

Հուլիսի 1-ին Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2012 փակման արարողությունը, որը հրաշալի նախաբան կդառնա Իսպանիայի ու Իտալիայի հավաքականների եզրափակիչ խաղի համար:

12 րոպե տևողությամբ շոուն տեղի կունենա եզրափակչից առաջ: Խորեոգրաֆիկ բեմականացմանը կմասնակցեն 600 կամավորներ: Փակման արարողությամբ կավարտվի այս պատմական իրադարձությունը՝ Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, որն առաջն անգամ անցավ արևելյան ու կենտրոնական Եվրոպայի երկրներում: Շոուն կարտացոլի նաև ՈւԵՖԱ արժեքները՝ միասնություն, մրցակցություն և կիրք:

Եվրո-2012-ի բացման և փակման արարողությունների հայեցակարգը մշակել է Մարկո Բալիչը՝ իտալական Flimmaster Events ընկերության կրեատիվ տնօրենն ու գործադիր պրոդյուսերը:

Գերմանուհի երգչուհի Օսեանայի կենդանի կատարմամբ կհնչի մրցաշարի պաշտոնական երգը՝ Endless Summer-ը: Իտալիայի ու Իսպանիայի օրհներգերը կկատարեն Կիևի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մենակատարները: Ակնկալվում է, որ Եվրո-2012-ի եզրափակչին ուղիղ եթերում կհետևեն 150 մլն հեռուստադիտողներ: