29 հունիսի 2012 - 16:22 AMT
Լևոն Զուրաբյանը ՀԱԿ հունիսի 26-ի հանրահավաքի մասին. Հակիրճությունը տաղանդի քույրն է

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող, պատգամավոր Լևոն Զուրաբյանը նորմալ է համարում, որ ՀԱԿ հունիսի 26-ի հանրահավաքը սակավաթիվ էր: «Դա նորմալ երևույթ է այս քաղաքական շրջանի համար: Երբ մի փուլն ավարտվում է, րսկ նորը դեռ չի սկսվել, սա շատ նորմալ քանակ է»,-հայտարարել է նա՝ մեկնաբանելով հանրահավաքի մասնակիցների քանակը:

Ըստ նրա, որմանք նույնիսկ զարմացած էին, որ այդ եղանակին ու այս շրջանում հաջողվել է այդքան մարդ հավաքել: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու հանրահավաքն այդքան շուտ ավարտվեց, Զուրաբյանը ժպիտով ասաց. «Հակիրճությունը տաղանդի քույրն է: Չեխովը, կարծեմ, այդպես է ասել: Մենք փորձեցինք հետևել դրան»: