12 հոկտեմբերի 2004 - 17:42 AMT
ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԸ
Հոկտեմբերի 12-ին Հայաստան կժամանի հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի եւ կապի նախարար Իգոր Լեւիտինի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Երեւանում ռուս նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի, վարչապետ Ա. Մարգարյանի, Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի հետ: Այցի շրջանականերում կստորագրվեն մի շաարք փաստաթղթեր: Իգոր Լեւիտինն կմասնակցի նաեւ միջազգային առաջին հայկական տնտեսական համաժողովին: Նա նաեւ ծաղկեպսակ կդնի հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: