29 հունիսի 2012 - 17:27 AMT
Վրաստանի իշխանությունները չեն վերականգնել ընդդիմադիր Բիդզինա Իվանիշվիլիի քաղաքացիությունը

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը հունիսի 29-ին մերժել է վրացի միլիարդատեր Բիդզինա Իվանիշվիլիի հայցը Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու մասին: Այդ մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Նախագահ Սահակաշվիլին 2011թ. հոկտեմբերին հրամանագիր էր ստորագրել Իվանիշվիլիին և նրա տիկնոջը Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին, որը որոշել էր զբաղվել քաղաքականությամբ: Ըստ արդարադատության նախարարության, վրացական քաղաքացիությունը, որը միլիարդատերը ստացել էր 2004թ. հուլիսի 22-ին, կասցեվեց, երբ պարզ դարձավ, որ նա 2010թ. դարձել է Ֆրանսիայի քաղաքացի:

2011թ. դեկտեմբերի 29-ին նա պաշտոնապես դիմեց Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ խնդրելով կասեցնել իր ֆրանսիական քաղաքացիությունը: Ավելի վաղ, դեկտեմբերի 28-ին, սեփական դիմումի հիման վրա Իվանիշվիլին զրկվեց Ռուսաստանի քաղաքացիությունից: