29 հունիսի 2012 - 17:55 AMT
Պանամայի պաշտպանական շինություններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն Պանամայի պաշտպանական շինություններն ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված ժառանգության ցուցակում, հայտնում է «Ռոսբալտը»:

Կոմիտեն նաև բավարարել է Մալիի կառավարության խնդրանքն ու ներառել է ցուցակում Տիմբուկտու քաղաքն ու Ասկիայի դամբարանը:

Կոմիտեն, որը մինչ հուլիսի 6-ը կաշխատի Սանկտ Պետերբուրգում, դիմել է Մալիի սահմանակից երկրներին՝ հորդորելով ամեն հնարավորն անել կանխելու համար մշակութային արժեքների ապօրինի արտահանումը հակամարտության գոտուց: