29 հունիսի 2012 - 17:49 AMT
Երևանի բուժհաստատությունների մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են քաղաքապետի պատվոգրերով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բուժաշխատողների մասնագիտական տոնի կապացությամբ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների մի շարք աշխատակիցներ որակյալ բուժծառայությունների մատուցման, աշխատանքին բարեխիղճ և անմնացորդ նվիրումի համար պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից` քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը նշել է, որ առողջապահության համակարգում կատարվող փոփոխությունները դրականորեն են ազդում բնակչության սպասարկման որակին և հիմք են հանդիսանում մասնագիտական նոր ձեռքբերումների համար:

Պատվոգրեր ու շնորհակալագրեր են հանձնվել նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից: