29 հունիսի 2012 - 18:47 AMT
Բաշար Ասադը չի հանդուրժի արտաքին միջամտություն Սիրիայի ներքին գործերին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ չի հանդուրժի արտաքին միջամտություն երկրում ճգնաժամի լուծմանը:

Ինչպես հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, այդ հայտարարությունը հնչել է Սիրիայում իրադրությունը քննարկելու համար Ժնևում կայանալիք Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հանդիպման նախօրեին:

Իրանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ասադը հայտնել է, որ սիրիական ճգնաժամը «ներքին քաղաքականության հարց է, որը կապ չունի այլ երկրների հետ»: Նրա խոսքով` ոչ մի արտաքին ճնշում չի կարողանա փոխել սիրիական իշխանությունների վերաբերմունքը ներքին անվտանգության հարցերի հանդեպ: