ԱԳ փոխնախարարն անտրամաբանական է համարում կապը Հայաստանի դոնորների խորհրդաժողովի ու ընտրությունների միջև

ԱԳ փոխնախարարն անտրամաբանական է համարում կապը Հայաստանի դոնորների խորհրդաժողովի ու ընտրությունների միջև

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Հայաստանի համար դոնորների խորհրդաժողովի անցկացմանը հարցը: Ըստ նրա, հակառակ որոշ ԶԼՄ-ների հրապարակումների, խորհրդաժողովը չի հետաձգվել, քանի որ դեռ պայմանավորվածություն չկար անցկացման կոնկրետ օրվա մասին, բացի այդ, խորհրդաժողովը լուրջ նախապատրաստական աշխատանք է պահանջում, ինչն իր հերթին ժամանակ է պահանջում:

ԱԳ փոխնախարարն անտրամաբանական է համարում կապը Հայաստանի դոնորների խորհրդաժողովի ու Հայաստանում նորմալ ընտրությունների անցկացման միջև, որի մասին հայտարարում են ընդդիմադիր գործիչները: Ըստ նրա, Հայաստանում իրականացվող բարեփոխումները չեն սահմանափակվում միայն ընտրություններով:

Մնացականյանը նշել է, որ Հայաստանի ու ԵՄ հարաբերությունների բարձր դինամիկան պայմանավորված է Հայաստանում բարեփոխումների հաջող ընթացքով: «Մեր գործընկերութունը եղել և մնում է ընդհանուր արժեքների վրա»,-ասել է նա:

PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ի վիճակի է արդյոք ԵՄ-ն ֆինանսապես օգնել Հայաստանին, նա պատասխանել է. «Եթե նման հարց կա օրակարգում, նշանակում է ԵՄ-ն պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ»:

Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ՀԱԿ համակարգող, Աժ պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե «մայիսի 6-ի ընտրություններում իշխանությունների կողմից ընտրակեղծքիների պատճառով Եվրամիությունը չկազմակերպեց Հայաստանի համար դոնորների խոստացված խորհրդաժողովը, որի ժամանակ նախատեսվում էր մոտ 2 մլրդ դոլար հավաքել»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---