Կրիշտիանու Ռոնալդուն ուշացել է ինքնաթիռից մինչ բուլկի էր գնում սրճարանից

Կրիշտիանու Ռոնալդուն ուշացել է ինքնաթիռից մինչ բուլկի էր գնում սրճարանից

PanARMENIAN.Net - Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ուշացել է Դոնեցկից Լիսաբոն մեկնող ինքնաթիռից:

Ֆուտբոլիստի բացակայությունը շատ ուշ են նկատել: «Ուղևորության կազմակերպիչն ինձ հարցրեց, արդյոք ես չէի ուզենա նստել հինգերորդ գոտում` ինքնաթիռի սրահի վերջում, իսկ ես համաձայնեցի: Երբեմն ես նստում եմ առաջին, երկրորդ կամ երրորդ գոտում: Բայց ես համաձայնեցի նստել հինգերորդում: Հետո ես գնացի սրճարան, որպեսզի բուլկի գնեմ, իսկ ինքնաթիռը մեկնեց առանց ինձ: Դա անարդա'ր է»,- ասել է ֆուտբոլիստը:

Ռոնալդուն ստիպված է եղել ևս մի քանի ժամ անցկացնել Ուկրաինայում: «Թխվածք գնելը սխալմունք էր»,- կատակել է Ռոնալդուն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---