Ռուսաստանը ԱՄՆ հետ չի քննարկի սպառազինությունների կրճատումը, քանի դեռ վերջինս չի փոխել դիրքորոշումը ՀՀՊ հարցում

Ռուսաստանը ԱՄՆ հետ չի քննարկի սպառազինությունների կրճատումը, քանի դեռ վերջինս չի փոխել դիրքորոշումը ՀՀՊ հարցում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը նոր բանակցություններ չի սկսի ԱՄՆ հետ սպառազինությունների կրճատման շուրջ, քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխել դիրքորոշումը ՀՀՊ հարցում, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտարարել ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, ՌԴ ներկայացուցիչը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում:

Ամերիկյան վարչակազմը շարունակում է պնդել, որ բանակցություններ են հարկավոր Ռուսաստանի հետ բոլոր տեսակի սպառազինությունների կրճատման շուրջ՝ ներառյալ ոչ ռազմավարականները: Ավելին, ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է. առաջ շարժվելու համար հարկավոր է իրականում կյանքի կոչել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները: Հաջորդ բանակցությունների համար հարկավոր է հաշվի առնել հարցերի ողջ սպեկտրը, որոնք ազդում են ռազմավարական իրավիճակի վրա, առաջին հերթին ԱՄՆ ծրագրերը ՀՀՊ ծավալման վերաբերյալ: Ինչպե՞ս կարելի է առաջ շարժվել, եթե ԱՄՆ-ն չի ցանկանում սահմանափակել ՀՀՊ-ն»,-ասել է Բերդեննիկովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---