Թեհրանը կոչ է անում «վեցնյակին» չխափանել միջուկային բանակցությունները

Թեհրանը կոչ է անում «վեցնյակին» չխափանել միջուկային բանակցությունները

PanARMENIAN.Net - Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին կոչ է արել միջազգային միջնորդների «վեցնյակին» (ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ և ԳԴՀ) գործել առավել կառուցողական և սպառնալիքի տակ չդնել Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ բանակցությունները, հայտնում է «Պրեսս-ՏՎ» հեռուստաալիքը:

Ըստ տեղեկատվության, Ջալիլին նամակ է հղել եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին, որտեղ նշել է, որ բանակցությունները կարող են հաջող լինել միայն կողմերի համագործակցության դեպքում:

«Նրանք, ովքեր հրաժարվում են տրամաբանությունից ու ապօրինի միջոցներ են ձեռնարկում, վնասում են բանակցություններին»,-ասել է Իրանի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին:

Հունիսի 18-19-ին Մոսկվայում տեղի ունեցան հերթական բանակցություններն Իրանի ու «վեցնյակի» միջև: Կողմերը պայմանավորվեցին հանդիպել փորձագետների մակարդակով հուլիսի 3-ին Ստամբուլում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---