«Հայկական ժամանակ». ԱԺ-ում շատերը պահանջում են ուտելիքը տանել իրենց աշխատասենյակ30 հունիսի 2012 - 10:03 AMT PanARMENIAN.Net - Թերթի թղթակիցը խորհրդարանում ականատես է եղել, որ ԱԺ ճաշարանի աշխատակիցը սկուտեղի վրա ուտելիք է տանում ԱԺ նախագահի խորհրդական, Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի աշխատասենյակ: Ըստ թերթի, Հերոյանը չի սիրում իջնել ճաշարան, և ճաշել բոլորի հետ միասին: Ըստ «ՀԺ»-ի, նա միակը չէ, ով չի ցանկանում ճաշել մնացածի հետ և պահանջում է ուտելիքը տանել իր աշխատասենյակ: «Երբ ճաշարանի աշխատակիցները զբաղված են սրա-նրա աշխատասենյակ ուտելիք վազեցնելով, մասնավորապես ԱԺ նիստերի օրերին, ճաշարանում կատարյալ անկարգություն է տիրում, և ճաշարանի աշխատողները ոչ միայն չեն հասցնում սպասարկել մարդկանց, այլև նույնիսկ կարգի բերել սեղանները»,-գրում է թերթը: Բացի այդ, ըստ թերթի, աշխատասենյակներից, երբեմն, սպասքը չի վերադառնում ճաշարան: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |