«ՉԻ». ՀՀԿ-ականները զբաղված են Բակո Սահակյանի վարկանիշը բարձրացնելու գործով

«ՉԻ». ՀՀԿ-ականները զբաղված են Բակո Սահակյանի վարկանիշը բարձրացնելու գործով

PanARMENIAN.Net - «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ ՀՀԿ-ականները կցվել են Բակո Սահակյանի վարկանիշը բարձրացնելու գործին: Ըստ թերթին հասած տեղեկությունների, հնգօրյա այցով Արցախում են գտնվում ՀՀԿ-ական մարզային և տեղական ղեկավարները, որոնք իրենց զորակցությունն են հայտնում ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանին: «ՉԻ»-ն ստացավ նաև Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի մեկնաբանությունը, ով չժշտեց տեղեկատվությունը, նշելով, որ բովանդակությունն է մի փոքր այլ: Ըստ Բաբայանի, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը` փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ գտնվում է Արցախում` ՀՀ և ԼՂՀ շրջանների միջև փոխգործակցությունը խորացնելու նպատակով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---