«Միասնական Ռուսաստանը» կազմել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք չհայտարարված պատերազմ են վարում ՌԴ դեմ

«Միասնական Ռուսաստանը» կազմել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք չհայտարարված պատերազմ են վարում ՌԴ դեմ

PanARMENIAN.Net - ՌԴ-ում ոչ առևտրային կազմակերպություններին օտարերկրյա պետությունների «քաղաքական» գործակալի կարգավիճակ նախատեսող օրինագծի հեղինակները հրապարակել են Ռուսաստանի գլխավոր թշնամիների ցանկը: Այդ ցանկում ընդգրկվել են օտարերկրյա կազմակերպություններ, որոնք, ինչպես պնդում են ուղղումներին սատարող խնդրագիր կազմողները, Ռուսաստանի դեմ «չհայտարարված պատերազմ են վարում», հայտնում է ՌԲԿ-ն:

«Օգտագործելով ռուսական օրենսդրության անկատարությունը, օտարերկրյա ֆոնդերը բազմամիլիոնանոց բյուջեներ են հատկացնում Ռուսաստանի դեմ գործունեության համար: Միլիարդավոր դոլարներ են ծախսվում խաթարելու համար մեր երկրի ամբողջականությունը, քաղաքական կարգի կայունությունը»,-ահաբեկում է ռուսաստանցիներին «Միասնական Ռուսաստանը»:

«Այդ բյուջեների հասցեատերերը ոչ առևտրային կառույցներն են, որոնք իրավապաշտպան ու վերլուծական կազմակերպությունների «գառան մորթիներով» են հանդես գալիս»,-նշում են ռուսական ԶԼՄ-ները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---