Երևանում մեկնարկել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը

Երևանում մեկնարկել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Երևանի Կասկադ համալիրում կայացավ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կազմակերպիչն է ՀՀ սփյուռքի նախարարությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին և ազդարարելով փառատոնի մեկնարկը, նշեց. «Այսօր մեծ տոն է Հայոց մայրաքաղաքում, աշխարհի տարբեր երկրներից Հայրենիք են ժամանել երիտասարդներ՝ միասնաբար տոնելու մի մեծ փառատոն: Սիրով ու ջերմությամբ ասում եմ՝ բարով եք եկել Հայրենիք: Դուք տարբեր երկրներում ձեր հանգիստը, ազատ ժամանակը նվիրում եք հայ արվեստին, մշակույթին, երգ ու պարի միջոցով փորձում եք հավատարիմ մնալ ձեր արմատներին, ձեր ինքնությանը, ձեր հայ լինելուն: Շնորհակալ ենք ձեզ դրա համար: Այս օրերին Երևանում, հանրապետության մարզերում, Արցախում դուք հանդես եք գալու համերգներով, հանդիպելու եք ձեր հասակակիցներին, հայրենակիցներին և հավատում եմ, որ փառատոնի ամեն մի օրը հիշարժան է դառնալու: Նաև վստահ եմ, որ հայրենիքից ուժ առնելով, հայրենի արևից նոր ջերմություն ստանալով և վերադառնալով Սփյուռք, այն ավելի եք մոտեցնելու Հայաստանին»:

Արարողությունը վերածվեց բազմամարդ տոնախմբության, որին բարձր տրամադրություն հաղորդեցին Սփյուռքից և Արցախից ժամանած փառատոնի մասնակիցները, ինչպես նաև Հայաստանի պարային խմբերն ու էստրադային անհատ կատարողները, հայտնում է Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---