Շենգավիթում սկսվել են հնագիտական պեղումները

Շենգավիթում սկսվել են հնագիտական պեղումները

PanARMENIAN.Net - 2012թ. հունիսի 19-ից սկսվել են Հայաստանի վաղ երկրագործական ամենից նշանավոր հուշարձաններից մեկի` Շենգավիթի հնագիտական պեղումները: Պեղումներն իրականացնում են հայկական և հայ-ամերիկայն 2 արշավախմբեր: Որպես պեղումների ձեռնարկող հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ամերիկյան կողմը ներկայացնում է Փենսիլվանիայի Ուայդների համալասարանի մարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Միթչել Ռոթմանը: Հայկական արշավախումբը ղեկավարում է պատմական գիտությունների դոկտոր Հակոբ Սիմոնյանը:

Պեղումները նպատակ են հետապնդում բացահայտել հնավայրում պաշտպանական համակարգի առկայությունը, ինչպես նաև կատարել նոր ճշգրտումներ ճարտարապետական կառույցների և շերտագրության վերաբերյալ: Նախատեսվում է նաև հայտնաբերված կառույցների որոշ հատվածների ամրակայում:

Պեղումները կշարունակվեն մինչև 2012թ. օգոստոսի 10-ը: Շուրջ 50 անդամներից բաղկացած արշավախմբերը համալրված են ոչ միայն բազմադիսցիպլին ուսումնասիրությունների համար անհրաժեշտ մասնագետներով, այլ նաև ՀՀ բուհերի ուսանողներով: Հետաքրքիր արդյունքների դեպքում պեղումները կարող են շարունակվել նաև աշնանը, հայտնում է «Էրեբունի» պատմահնգաիտական արգելոց-թանգարանի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---