Վարչապետը շնորհավորել է Սերժ Սարգսյանին` ծննդյան օրվա առթիվ

Վարչապետը շնորհավորել է Սերժ Սարգսյանին` ծննդյան  օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 58-րդ տարեդարձի առթիվ։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ձեր գլխավորությամբ մեր քաղաքական թիմը շարունակում է գործել հանուն երկրի զարգացման և ամրապնդման: Վստահ եմ՝ Ձեր իմաստնության, երկարատև քաղաքական փորձառության և մեր միասնական աշխատանքի շնորհիվ կկարողանանք հաղթահարել մեր երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերներն ու հասնել մեր համազգային նպատակների իրականացմանը։ Թող այն անկոտրում եռանդը, որ ներդնում եք հանուն Հայոց պետականության կայացման ու Հայաստանի առաջընթացի՝ միշտ բերի իր ցանկալի արդյունքները:

Մեկ անգամ ևս շնորհավորելով` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---