Եգիպտոսի նոր նախագահի երդմնակալության արարողությունը դիտելուց հետո Մուբարաքը վատացել է

Եգիպտոսի նոր նախագահի երդմնակալության արարողությունը դիտելուց հետո Մուբարաքը վատացել է

PanARMENIAN.Net - Չնայած բուժող բժիշկների խորհրդատվությանը, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դիտել է պետության ղեկավարի պաշտոնում իր իրավահաջորդ Մուհամմեդ Մուրսիի երդմնակալության արարողության հեռարձակումը, կիրակի օրը հաղորդել է «Ալ-Մասրի ալ-Յաում» եգիպտոսական թերթը:

Ինչպես հաղորդում է SalamNews-ը՝ հղում տալով ՌԻԱ Նովոստիին, շաբաթ օրը ընտրություններում հաղթած Մուհամմեդ Մուրսիի երդմնակալության արարողությունը տեղի էր ունենում Կահիրեի ՍԴ շենքում:

Սակայն արարողությունը դիտելուց հետո Մուբարաքի հոգեբանական վիճակը խիստ վատացել է, և բժիշկները վերջնականապես արգելել են հիվանդին հեռուստացույցով լուրեր դիտել և թերթ կարդալ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---