2 հուլիսի 2012 - 11:39 AMT
Ճապոնիան անցել է էլեկտրաէներգիայի խիստ խնայողության ամառային ռեժիմի

Ճապոնիայում այսօր սկսել է գործել էլեկտրաէներգիայի խիստ խնայողության ռեժիմը, որտեղ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո կանգնեցվել էին գրեթե բոլոր ատոմակայանները: Առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 8-ը էներգիայի նվազեցված սպառման ռեժիմը կգործի մինչև սեպտեմբերի 7-ը: Երկրի տարբեր շրջաններում նախատեսվում է կրճատել էլեկտրաէներգիայի օգտագործումը 5-15 տոկոսով:

Կիրակի օրը գործարկվեց «Օի» ԱԷԿ-ի էներգաբլոկերից մեկը՝ այժմ դա միակ աշխատող ատոմային ռեակտորն է երկրում: Այն ամբողջ հզորությամբ կաշխատի ամսվա կեսին, որից հետո խնայողության ռեժիմը կմեղմացվի մինչև 3-10 տոկոս:

Փողոցներում կմարվեն նաև գիշերային գովազդային վահանակները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը;