13 հոկտեմբերի 2004 - 22:48 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Այսօր Երեւանում կայացել է Հայկական միջազգային տնտեսական ֆորումը, որին մասնակցել են նախարարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից: Ողջույնի խոսքով դիմելով համաժողովի մասնակիցներին` Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է. «Մենք համարում ենք այս համաժողովը որպես այդ համահայկական միջոցառումների բաղկացուցիչ մաս»: ՀՀ կառավարության ղեկավարը մատնանշել է նաեւ փոխշահավետ համագործակցության նպատակով բոլոր երկրների գործարարների հնարավորությունները Հայաստանում օգտագործելու անհրաժեշտությունը: Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Երեւանում անցկացվել է Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության համաժողովը: