2 հուլիսի 2012 - 12:21 AMT
Apple-ը չինական Proview-ին 60 մլն դոլար է վճարել

Չինական դատարանը հայտարարել է, որ դադարեցվում է դատավարությունը ՏՏ ոլորտի համաշխարհային հսկա Apple ընկերության և չինական Proview ընկերության միջև, այն բանից հետո, երբ չինական ընկերությունը 60 մլն դոլար է վճարել: «Այդ որոշմանը բոլորն են համաձայն»,-ասել է Proview-ի փաստաբաններից մեկը, հայտնում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը:

Դատավարության պատճառը iPad ապրանքանիշի իրավունքներն էին: Proview գրանցել էր iPad ապրանքանիշը Չինաստանում 2001 թվականին:

iPad-ի առաջին մոդելը թողարկվել է 2010 թվականի գարնանը: Պլանշետը առաջատար է իր սեգմենտում, վերահսկելով համաշխարհային շուկայի մոտ 60 տոկոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: