2 հուլիսի 2012 - 10:48 AMT
Արծրուն Հովհաննիսյանը դարձել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը ծնվել է 1980 թ-ին Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: ՀՀ ԶՈւ-ում է 1997թ.-ից, 2001թ.-ին ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2012թ.-ին` ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի պատմության մագիստրատուրան: Տասնյակ գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու դուստր, հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: