Հունիսին մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը Հայաստանում նվազել է 1,3 տոկոսով

Հունիսին մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը Հայաստանում նվազել է 1,3 տոկոսով

PanARMENIAN.Net - 2012թ. հունիսին 2011թ. հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.7%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`99.1%, ոչ պարենային ապրանքներինը` 103.9%, ծառայությունների սակագներինը` 101.9%:

2012թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6% հավելաճ):

2012թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.5%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների`համապատասխանաբար 0.1% և 0.4% հավելաճ:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է սպառողական գների 1.5-0.2% նվազում: Գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---