14 հոկտեմբերի 2004 - 00:21 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2786-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
Այսօր Երեւանի քաղաքապետարանում կայացել է հանդիսավոր նիստ` նվիրված քաղաքի հիմնադրման 2786-րդ տարեդարձին: Նիստի ընթացքում առաջին անգամ հնչել է Հայաստանի մայրաքաղաքի օրհներգը` «Էրեբունի-Երեւանը», ինչպես նաեւ ներկայացվել է քաղաքի դրոշը: Նշենք, որ 4 օր շարունակ Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվեն համերգներ եւ տոնական միջոցառումներ: