2 հուլիսի 2012 - 14:58 AMT
ՀՀԿ ներկայացուցիչ. Վահե Ավետյանի մահվան դեպքում մեղավորը հասարակական մթնոլորտն էր

ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի կարծիքով Վահե Ավետյանի դեպքի մեղավորը հասարակական մթնոլորտն է և այստեղ իրենց մեղքի բաժինն ունեն և´ իշխանությունը և´ Ռուբեն Հայրապետյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պատգամավորը` միևնույն ժամանակ նշելով, որ հասարակական նման արձագանքը դրական է գնատահում, սակայն դեմ է շրջանառվող այն «սպեկուլացիաներին», որ դեպքը տեղի է ունեցել Հայրապետյանին պատկանող վայրում, իսկ բուն մեղքը անվտանգության աշխատակիցներինն է:

Իսկ քաղաքական գործիչ Արման Մելիքյանն էլ կարծում է, որ հասարակական արձագանքը «Հարսնաքարի» դեպքի հետ կապված այսքան բուռն եղավ, քանի որ «դանակն արդեն ոսկորին» է հասել և մարդիկ այլևս չեն կարողանում հանդուրժել նման նման երևույթները: