2 հուլիսի 2012 - 15:38 AMT
Վարչական դատարանը կքննի Արմեն Ալավերդյանի դեմ Հարթունյանի ներկայացրած հայցը

ՀՀ վարչական դատարանում հուլիսի 2-ին` ժամը 16.00, տեղի կունենա ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի դեմ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեգ Հարթունյանի կողմից ներկայացված հայցադիմումի քննությունը:Ալավերդյանը փետրվարի 24-ին կայացած հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել էր. «Նարեկ Հարթունյանի գործը տիպիկ մեր հայերի գործերից է, որոնք Հայաստանը դիտում են որպես եկամուտ ստանալու աղբյուր, և, ցավոք սրտի, այդ նորմալ երևույթը ուղեկցվում է հարկերը չվճարելով»:

Ըստ Հարթունյանի՝ Արմեն Ալավերդյանն այս հայտարարությամբ խախտել է իր անմեղության կանխավարկածը: