Աֆղանստանի Ղանդահար քաղաքում ահաբեկչության արդյունքում զոհվել է 7 մարդ

Աֆղանստանի Ղանդահար քաղաքում ահաբեկչության արդյունքում զոհվել է 7 մարդ

PanARMENIAN.Net - Ավտոմեքենան, որի ղեկին մահապարտ ահաբեկիչ էր, երկուշաբթի օրը պայթել է Ղանդահար քաղաքում` Աֆղանստանի հարավում, յոթ հոգի զոհվել է, 23-ը վիրավոր են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում տալով Ֆրանս Պրես գործակալությանը:

«Մահապարտը ավտոմեքենան պայթեցրել է այսօր ցերեկը Ղանդահարի համալսարանի մոտ»,- հաղորդել է Ղանդահար գավառի վարչակազմի ներկայացուցիչը:

Ոստիկանությունը հաստատել է զոհերի և տուժածների թիվը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---