3 հուլիսի 2012 - 13:35 AMT
Ասադ. Դամասկոսը թույլ չի տա, որ լարվածությունը Թուրքիայի հետ պատերազմի վերաճի

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Դամասկոսը թույլ չի տա, որ լարվածությունը Թուրքիայի հետ, կապված թուրքական ռազմական ինքնաթիռի միջադեպի հետ, պատերազմի վերաճի երկու երկրների միջև:

Թուրքիայի ՌՕՈւ RF-4E հետախուզական ինքնաթիռը հունիսի 22-ին անհտեցաել է ռադարներից Սիրիայի հետ սահմանամերձ տարածքում՝ Միջերկրական ծովի վրա: Սիրիան հենց սկզբից հայտարարեց, որ խփել է թուրքական ինքնաթիռը իր տարածքային ջրերի վրա: Թուրքիան իր հերթին պնդում է, որ ինքնաթիռը խփվել է միջազգային օդային տարածքում, իսկ բեկորներն ընկել են Սիրիայի տարածքային ջրերում:

«Մենք թույլ չենք տա, որ լարվածությունը պատերազմի վերաճի»,-ասել է Ասադը թուրքական «Ջումհուրիեթին» տված հարցազրույցում: Ըստ նրա, ոչ սիրիական, ոչ թուրք ժողովուրդը չեն ցանկանում և թույլ չեն տա պատերազմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:--