3 հուլիսի 2012 - 12:55 AMT
«Ռուսհամագործակցություն» Դաշնային գործակալության ղեկավարը կայցելի Հայաստան աշխատանքային այցով

2012թ. հուլիսի 4 – 5-ը կկայանա «Ռուսհամագործակցություն» Դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչովի առաջին աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ «Ռուսհամագործակցության» ղեկավարի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, հայտնում է են «Ռուսհամագործակցության» մամլո ծառայությունից:

Հուլիսի 4-ին Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունում տեղի կունենա «Ռուսհամագործակցության» ղեկավար Կ. Կոսաչովի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանի հանդիպումը Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնում փորձագիտական պրեզենտացիա անցած 20 նորարարական նախագծերի հեղինակների, Երիտասարդ նորարարի դպրոցի ունկնդիրների (Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների) հետ` ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի մինչև 2012թ. ընկած ժամանակահատվածում իրականացման հարցերով և ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ:

Հուլիսի 5-ին Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունում տեղի կունենա Ռուսաստանյան կրթական և տեղեկատվական ռեսուրսների կոլեկտիվ հասանելիության կենտրոնի բացումը, ինչպես նաև Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության կայքի հայալեզու մասի շնորհանդեսը:

Հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը հանդիպում կկազմակերպվի ՀԿ-ների ներկայացուցիչների` քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի, Ռուսաստանյան բուհերի շրջանավարտների միության, ռուսագետների և ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիաների և Ռուսհամագործակցության ներկայացուցչության հետ համագործակցող այլ կազմակերպությունների ակտիվիստների հետ.

Հուլիսի 5-ին հյուրերը կայցելեն Օշականի ճակատամարտի (1827թ. օգոստոսի 17) 185-ամյակի կապակցությամբ` Սուրբ Էջմիածնի պաշտպանության ժամանակ, թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքի դեմ ճակատամարտում զոհված, Ռուսական կայսերական բանակի գեներալ Կրասովսկու ջոկատի 1130 զինվորների հիշատակին նվիրված հուշարձան որտեղ տեղի կունենա Պսակի հանդիսավոր տեղադրում և հուշո ծառի տնկում:

Հենց այստեղ էլ սկիզբ կդրվի Հիշողության ռուս-հայկական էստաֆետային: Էստաֆետայի մոտակա փուլերից կդառնան երիտասարդական հոբելյանական ակցիաները` նվիրված Օշականի ճակատամարտի (1827թ. օգոստոսի 17) 185-ամյակին, 1812թ. Հայրենական պատերազմի 200-ամյակին, Գյուլիստանի պայմնագրի կնքման 200-ամյակին: