3 հուլիսի 2012 - 14:08 AMT
Նելլի Դուրյան. Նախորդ տարվա համեմատ` կտրուկ նվազել է անչափահասների հանցագործությունների քանակը

Հունիս ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանություն անչափահասների կողմից մարմնական վնասվածքների պատճառման 17 ամփոփագիր է ստացվել, որոնց մեծ մասը տեղի է ունեցել հասարակական վայրերում, 6-ի դեպքում երեխաների մոտ հայտնաբերվել է սառը կտրող գործիք:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Նա անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունները պայմանավորում է նրանց զբաղվածության հարցերի անլուծելիությամբ. «Պետք է շեշտը դնել ծնողների ուշադրության վրա, անչափահասներին իրավախախտումներից զերծ պահելու հիմնական միջոցը զբաղվածության խնդիրը լուծելն է»:

Նելլի Դուրյանի կարծիքով սխալ է անչափահասների հանցագործությունների դեպքում շեշտը նրանց սոցիալական վիճակի վրա դնել:

Ոստիկանության գնդապետը նշեց նաև, որ անցյալ տարվա առաջին հնգամսյակի համեմատությամբ կտրուկ նվազել է հանցագործությունների առավելապես ծանր ու միջին ծարնության հանցագործությունների դեպքերը: