3 հուլիսի 2012 - 14:27 AMT
ԿԳՆ-ը գործարկել է ավարտական փաստաթղթերի իսկությունը ստուգող համակարգ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գործարկել է «Ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ», որը հնարավորություն է տալիս առցանց տեղեկություններ ստանալ ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների տրամադրած ավարտական փաստաթղթերի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից։ Համակարգը հնարավորություն կտա բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և գործատուներին ստուգել աշխատակիցների ավարտական փաստաթղթի իսկությունը: Ըստ այդմ ` համակարգը կբացառի երբեմն շրջանառվող կեղծ փաստաթղթերի օգտագործումը: Շտեմարանում արդեն ընդգրկված է 9000 տվյալ. աշխատանքները շարունակվում են: