3 հուլիսի 2012 - 16:50 AMT
Իսպանիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի բյուջեի պակասուրդը կրճատելու համար

Ինչպես հայտնում է Vestifinance.ru-ն, Եվրոպայի մեծությամբ հինգերորդ տնտեսության իշխանությունները մտադիր են կրճատել բյուջեի պակասուրդը մինչև ՀՆԱ 5,3 տոկոս: Այդ հավակնոտ նպատակին պետք է նպաստեն խնայողության այն միջոցները, որոնք կազմում են գրեթե 27 մլրդ եվրո:

Մարիանո Ռախոյի նախարարների կաբինետը կարող է հայտարարել խնայուղության նոր ծրագրի մասին արդեն հուլիս-օգոստոսին: Ըստ ֆինանսների նախարար Լուիս դը Գուինդոսայի, կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի երաշխավորելու համար դրված նպատակների իրագործումը: