3 հուլիսի 2012 - 14:42 AMT
Երկաթուղային գծանցում հայտնաբերվել է կնոջ դիակ

Ոստիկանության Թումանյանի բաժնում երեկ` հուլիսի 2–ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած «շտապօգնության» բրիգադը Ալավերդի քաղաքի «Հայպեչ» երկաթուղային գծանցում հայտնաբերել է Տաշիր քաղաքի բնակչուհի, 1963 թ. ծնված Նելյա Աբրամովայի դիակը: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, 1950 թ. ծնված Սամվել Լ.-ի և 1980 թ. ծնված Կարեն Թ.-ի վարած «ՎԼԻՕ 825» էլեկտրաքարշը Թումանյան փողոցով անցնող երկաթուղային ուղու 2609 կ/մ-ի 8-րդ պիկետում հարվածել է Ն. Աբրամովային, ով տեղում մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: