3 հուլիսի 2012 - 14:48 AMT
«Մազդա»-ն բախվել է ավտոտնակի. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Մազդա» մակնիշի ավտոմեքենան երեկ` հուլիսի 2–ին, բախվել է 16-րդ թաղամասի թիվ 27 շենքի մոտ գտնվող ավտոտնակին, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, կատարվում է քննություն: