3 հուլիսի 2012 - 18:13 AMT
Կոսովոյի հյուսիսում սերբերը կասեցրել են մեքենաների երթևեկությունը որպես Պրիշտինայի իշխանությունը չճանաչելու նշան

Կոսովոյի սերբերը արգելափակել են երկրամասի հյուսիսում գտնվող ավտոճանապարհը՝ որպես Պրիշտինայի իշխանությունը ճչանաչելու նշան:

Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ակցիան մեկ ժամ է տևել: Նման ակցիա կանցնի այսօր նաև Կոսովոյի հարավում:

Ըստ շրջանի ղեկավար Ռադենկո Նեդելկովիչի, այդպիսով սերբերը մտադիր են միջազգային հանրության ուշադրությունը դարձնել այն բանի վրա, որ իրենք չեն ցանկանում ենթարկվել Կոսովոյի ինքնահռչակ իշխանություններին:

Սերբերը վրդովված են ուժի չարաշահմամբ ու ոստիկանության դաժանությամբ հունիսի 28-ին Կենտրոնական Սերբիայի հետ սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ, որի արդյունքում շուրջ 50 մարդ է տուժել: