17 մարտի 2003 - 21:54 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԱՌԱՋԻԿԱ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանում ավարտվել է կուսակցությունների եւ դաշինքների առաջադրումը մայիսի 25 երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Ինչպես հաղորդել է այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը, հայտեր են ներկայացրել Հայաստանի 24 քաղաքական կուսակցություններ: Խորհրդարանի տեղերին հավակնում են նաեւ 1122 թեկնածուներ, որոնք առաջդրվում են համամասնական համակարգով: Ինչպես նշում է «Դե-ֆակտո» գործակալությունը, առավել մեծ թվով թեկնածուներ կան հետեւյալ քաղաքական ուժերի ցուցակներում` «Արդարություն» ընդդիմադիր դաշինք - 137, Հայաստանի հանրապետական կուսակցություն - 120, Հայ հեղափոխական դաշնակցություն - 101: