Փորձագետ. Հեռուստատեսությունը հերոսացնում է Վահե Ավետյանին սպանողների պես մարդկանց

Փորձագետ. Հեռուստատեսությունը հերոսացնում է Վահե Ավետյանին սպանողների պես մարդկանց

PanARMENIAN.Net - Հայաստանի հեռուստատեսությունը հերոսացնում է մայոր Վահե Ավետյանին սպանողների պես մարդկանց, մամլո ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Վահրամ Միրաքյանը:

«Հեռուստաեթերում բազում են հանցավոր տարրերի կերպարները, որոնք օրինակ են ծառայում նոր սերնդին»,-ասել է Միրաքյանը՝ անդրադառնալով ագրեսիայի թեմային հեռուստաեթերում:

Ըստ նրա, հայկական սերիալներում գերակշռում են զինծառայողների բացասական կերպարները:

Փորձագետը նշել է, որ դեռ մի քանի տարի առաջ, երբ Հայաստանում սկսեցին համատարած սերիալներ նկարահանել, գրանցվեց հանցագործությունների աճ:

Միրաքյանը նշեց, որ հեռուստասերիալների հերոսների կերպարներում արտացոլվում է ժամանակակից սոցիալական ու լեզվական իրողությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---