3 հուլիսի 2012 - 15:48 AMT
Անձրևները կշարունակվեն մինչև հուլիսի 8-ը

Հուլիսի 4-ին, 7-8-ը ժամանակ առ ժամանակ, 5-6-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ: Քամին հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Մայրաքաղաքում hուլիսի 4-ին, 7-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-6-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է անձրև և ամպրոպ, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը: