16 հոկտեմբերի 2004 - 18:06 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԻՏԱԼԻԱ
Հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով կմեկնի Իտալիա: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, այցի ընթացքում կկայանա Վ.Օսկանյանի հանդիպումը Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆրանկո Ֆրատինիի հետ: Բացի այդ, հայ նախարարը կայցելի Վատիկան: Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Վ.Օսկանյանը կմասնակցի «Հարավային Կովկաս. տարածաշրջանի կայունությունը եւ անվտանգությունը» թեմայով կլոր սեղանի աշխատանքին, որը կազմակերպում է Հայաստանի դեսպանատունը եւ Իտալիայի ԱԳՆ ինստիտուտը: Այնուհետեւ Վ.Օսկանյանը կմեկնի Վենետիկ, որտեղ կայցելի Սուրբ Լազարիա կղզին, ինչպես նաեւ Հայկական մշակույթի կենտրոն: