3 հուլիսի 2012 - 16:47 AMT
Հուլիսի 3-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418,44 դրամ

Հուլիսի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,650 մլն դոլարի առք և վաճառք` 419,08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 419 դրամ:

Ընդ որում հուլիսի 3-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 418,44 դրամ`հուլիսի 2-ի համեմատ ավելանալով 0,10 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 526,77 դրամ` նվազելով 1,55 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0,05 կետով` կազմելով 12,88 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: