3 հուլիսի 2012 - 16:48 AMT
Սիրիացի ընդդիմադիրները Մոսկվա կայցելեն հաջորդ շաբաթ

Սիրիացի ընդդիմադիրները Մոսկվա կայցելեն հաջորդ շաբաթ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Հանդիպմանը ռուսական կողմը կփորձի համոզել նրանց երկխոսություն սկսել Սիրիայի կառավարության հետ:

Ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, հանդիպումը նախատեսված էր այս շաբաթ, սակայն սիրիական կողմի խնդրանքով այն տեղափոխվում է հաջորդ շաբաթ: