3 հուլիսի 2012 - 16:50 AMT
Ծաղկաձորի «Ադիգազ» համալիրի կառավարումը կանցնի Marriott ընկերությանը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Իշխան Կարապետյանը և Marriott International Inc ընկերության Միջազգային հյուրանոցային զարգացման եվրոպական մասիnտնօրեն Տուոմաս Լաակսոն հուլիսի 3-ին համաձայնագիր կնքեցին, ըստ որի, «ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ին պատկանող Ծաղկաձորի «Ադիգազ» հանգստյան տան կառավարումը կանցն իMARRIOTT ընկերությանը, իսկ համալիրը կկրի TSAGHKADZOR MARRIOTT HOTEL անվանումը:

«Ադիգազ» հանգստյան տան վերակառուցման ծրագրի շրջանակում միջազգային ստանդարտներին համապատասխան հյուրանոցային համալիր կառուցելու որոշման արդյունքում դեռևս 13.04.2011թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և Marriott International ընկերության Luxury Hotels International Management Company B.V.-ի միջև կնքվել էր «Մտադրությունների մասին հուշագիր»՝ «Ադիգազ» հանգստյան տունը վերակառուցելու և MARRIOTT միջազգային բարձրակարգ հյուրանոցային ցանցին միավորելու վերաբերյալ:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և MARRIOTT International Design and Construction Services (MIDCS) ընկերության միջև կնքված Միջանկյալ խորհրդատվական ծառայություններիհամաձայնագրով նախատեսվում է հյուրանոցի վերակառուցումը իրականացնել MARRIOTT միջազգային բարձրակարգ հյուրանոցային բրենդի չափանիշներին համապատասխան:

Ինչպես նշեց Իշխան Կարապետյանը, վերակառուցման ծրագրի համար հիմք հանդիսացան Հայաստանի զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանինախընտրական ծրագրում ամրագրված դրույթները: «Նախագիծը կյանքի կոչվեց և դարձավ իրականություն «Գազպրոմ« ընկերության գործուն և իրական աջակցությանարդյունքում: Չնայած նրան, որ հյուրանոցային համալիրը «ՀայՌուսգազարդ»-ի համար գործունեության հիմնական ուղղություն չի հանդիսանում, այնուամենայնիվ, հարկ եմհամարում ընգծել, որ այն իր տեխնիկական և դիզայներական լուծումներով համապատասխանում է հյուրանոցային բիզնեսում ընդունված ամենաբարձր չափանիշներին», - ասացՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալը:

Marriot International Inc ընկերության Միջազգային հյուրանոցային զարգացման եվրոպական մասի տնօրեն Տուոմաս Լաակսոն իր հերթին գոհունակությամբ նշեց, որ այս նախագծիմիջոցով Marriot ընկերությունն ընդլայնում է իր հնարավորություններն տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում:

«Մենք մեծ ակնկալիքով ցանկանում ենք համագործակցել «ՀայՌուսգազարդ»-ի հետ, որպես հուսալի գործընկերոջ: «ՀայՌուսգազարդ»-ի մեր գործընկերների հետ համագործակցելով՝մենք ցանկանում ենք ստեղծել կարիերայի զարգացման հնարավորություններ, ինչպես նաև ժամանցի ու հանգստի պայմաններ մեր հյուրերի համար», - ասաց Տուոմաս Լաակսոն:

Հյուրանոցային համալիրի բացումը նախատեսվում է 2012թ. սեպտեմբերին` միջազգային զբոսաշրջային շուկային առաջարկելով մրցունակ զբոսաշրջային արդյունք և բարձրակարգծառայություններ:

Հյուրանոցային համալիրի շինարարությունն ու ձևավորումը իրականացվել է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան և հսկվել է համաշխարհային բարձրորակավորում ունեցող մասնագետների կողմից:

Հյուրանոցը ունի ավելի քան 100 համար, հյուրանոցում ընդգրկված է ծառայությունների մատուցման լայն սպեկտոր և ժամանցի կազմակերպման ամենատարբեր առաջարկներ:

Հյուրանոցի շահագործումը ևս մեկ առաջընթաց քայլ է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացումն ապահովելու և օտարերկրյա շուկաներում հայաստանյանզբոսաշրջային արդյունքը խթանելու համար: